Рубрика: Կամավորական աշխատանք

Իսկ վերջն էլ սկիզբ է մի նոր…

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ /25.06.2021/

Կամավորական աշխատանքի հինգերորդ օրը դարձյալ Հարավային դպրոց-պարտեզում եմ, որտեղ օրը բազմաբնույթ է, րոպեները հաշվարկած, անելիքները` պարզ: Ինձ միայն մնում է միանալ իմ սիրելի ճամբարականներին, և կիսել նրանց հետաքրքիր առօրյան: Նախքան կրթահամալիրում հայտվելը ինձ համար շաբաթվա օրերն ունեին հետևյալ անունները, իսկ հիմա…տեսեք ինքներդ:

Читать далее «Իսկ վերջն էլ սկիզբ է մի նոր…»
Рубрика: Կամավորական աշխատանք

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՎԵՍ ՀԻՆԳՇԱԲԹԻ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՕՐ ՉՈՐՐՈՐԴ /24.06.2021/

Ամառային ճամբարի չորրորդ օրն է, նոր մտքերի և գաղափարների իրականացման հինգշաբթին: Ինչպես միշտ ճամբարականների առօրյան հետաքրքիր է, տարբերվող և ուսուցողական: Յուրաքանչյուրը օրը նոր բան սովորելու հիանալի հնարավորություն է` ազգային պարեր, երգեր, մարզական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ:

Արդեն սովորել են «Շորոր» պարը, այժմ միասին ընթերցում են «Հազարան հավք»-ը և պատրաստվում Մեդիաուրբաթին: Մի քանի անգամ ընթերցելուց հետո, արդեն իջնում ենք բակ, որտեղ զբաղվում են պարանացատկով և խաղում գործնագործ:

Խաղից հետո, ծառերի հովանու ներքո, ճամբարականները ստեղծագործում են պատկերելով «Հազարան հավք»-ի հերոսներին: Աշխատանքները տարբերվող են, գեղեցիկ և հետաքրքիր: Յուրաքանչյուրն իր աշխատանքում ներդրել է մեծ երևակայություն և սեր, իսկ արդյունքները գոհացուցիչ են:

Արդեն ժամանակն է ավարտին հասցնելու մեր նախագիծը, քանի որ ճամբարականների պատրաստած գիպսե ձեռքերը արդեն չորացել են և կարող ենք շարունակել աշխատանքը: Աշխատանքի շարունակությունը` տեսանյութում:

Դե իսկ վերջում ամենահաճելի պահերից մեկը` լողավազան: Մի խոսքով` վայելում ենք հրաշք ամառը:

Рубрика: Կամավորական աշխատանք

ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՃԱՄԲԱՐԸ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՕՐ ԵՐՐՈՐԴ /23.06.2021/

Կամավորական աշխատանքի երրորդ օր…քայլերս ինձ դարձյալ ուղղում են Հարավային դպրոց-պարտեզ. բազմաթիվ երկրներում հարավը խորհրդանշում է կրակ, արիություն, արեգակնային և լուսնային էներգիա: Դե արդեն պարզ է, թե որտեղից այստեղ այսքան էներգիա և ջերմություն: Այս անգամ միացա ճամբարականներին ծիրանահավաքին, ի տարբերություն համառ թթենու` ծիրանը հյուրասեր գտնվեց:

Ճամբարականները նախաճաշեցին և միասին բարձրացանք դասարան շախմատ խաղալու:

Խաղից հետո ճամբարականները դիմավորեցին վերապատրաստվող Սյուզաննա Դանիելյանին, ում հետ խոհանոցում պետք է պատրաստեին համեղ թխվածքաբլիթներ: Արդեն գիտեք մեր ճամբարականների խոհանոցային հմտությունների մասին. արագ հասկանում են իրենց անելիքը և արագ-արագ անցնում գործի, միասին գլուխ են բերում աշխատանքը և վայելում պտուղները:

Առավել մանրամասն` Սյուզաննա Դանիելյանի բլոգում:

Եկավ մյուս ամենասիրելի պահը` լողավազա՜ն: Իդեպ այսօր խմբում կային նորեկներ, ովքեր ճամբարի պատասխանատու Սուսաննա Հայրապետյանի շնորհիվ շատ արագ ինտեգրվում էին և ընկերանում մյուսների հետ:

Ահա ճամբարականների առօրյայի մի փոքրիկ մասը:

Նրանցից յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի և ամեն օր բացահայտում ես նրանց մի կողմից:

Рубрика: Կամավորական աշխատանք

ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՎ ՈՒՐԻ՜Շ Է

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՕՐ ԵՐԿՐՈՐԴ /22.06.2021/

Կամավորական աշխատանքի երկրորդ օրը միացա ճամբարականներին բակում, երբ փորձում էին թութ թափ տալ, բայց թութը, արի ու տես, որ ավելի համառ գտնվեց: Դե չենք ընկճվում, առջևում դեռ շատ հետաքրքիր անելիքներ ունենք միասին: Նախաճաշում ենք և ճամփա ընկնում, մեզ սպասում են Խաղողի և գինու դպրոցում, որտեղ ճամբարականները պետք է մասնակցեն շշալցմանը:

Читать далее «ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՎ ՈՒՐԻ՜Շ Է»
Рубрика: Կամավորական աշխատանք

ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՄԱՌԱՅԻՆ Է…

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՕՐ ԱՌԱՋԻՆ /21.06.21/

Քառօրյա վերապատրաստումից հետո ժամանակն է կամավորական աշխատանքի, որն անցկացնելու եմ Հարավային դպրոց-պարտեզում: Ոգևորված եմ և պատրաստակամ, ցանկանում եմ տեսնել, թե ինչ արդյունք կունենան նախագծերս, չէ որ միշտ չէ, որ ամեն ինչ մեր պլանավորածի պես է ընթանում, թեպետ չեմ վախենում փոփոխություններից: Կամավորական աշխատանքի առաջին օրը ցանկացա, որ նախ ծանոթանամ Հարավային դպրոց-պարտեզի աշխատանքներին, ինչպես նաև ճամբարականների հետ: Ճամբարականների հետ այս շաբաթ աշխատում է կազմակերպիչ Սուսաննա Հայրապետյանը, ով հանգամանորեն ներկայացրեց իրենց աշխատանքները, անելիքները: Նորություն չի լինի ասելը, որ իսկապես այստեղ ամեն ինչ հետաքրքիր է ու հոգեհարազատ. օրը հագեցած էր, անելիքներս` պարզ:

Ճամբարականների հետ մի լավ վայելեցինք օրը, զրուցեցինք, քննարկեցինք, միասին պատրաստեցինք և, իհարկե, համտեսեցինք մեր պատրաստածը:

Ամառային աղցան` համեմված ճամբարականների սիրով

Եթե դեռ չեք փորձել այս բաղադրատոմսով, ուրեմն դուք չգիտեք իսկական ամառային աղցանի համը: Քանի որ արդեն ընկերացել ենք, ես կասեմ բաղադրատոմսը նաև ձեզ.

Բաղադրատոմս

Լոլիկ

Վարունգ

Կաղամբ

Հազարի տերևներ

Կանաչ պղպեղ

Կանաչի

Ձեթ, աղ

ՀԱՄԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ

Երկու ճաշի գդալ ժպիտ

Մեկ ճ/գ ընկերասիրություն

Մի պտղունց բարձր տրամադրություն

Սեր` որքան ցանկանաք

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ` ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Հ.Գ Բավական է գոնե ինչ-որ բան փոխել ձեր ներսում, և այս փոփոխությունից հետո տեղի կունենան տասնյակ և հարյուրավոր այլ փոփոխություններ: