Рубрика: Կամավորական աշխատանք

ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՃԱՄԲԱՐԸ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՕՐ ԵՐՐՈՐԴ /23.06.2021/

Կամավորական աշխատանքի երրորդ օր…քայլերս ինձ դարձյալ ուղղում են Հարավային դպրոց-պարտեզ. բազմաթիվ երկրներում հարավը խորհրդանշում է կրակ, արիություն, արեգակնային և լուսնային էներգիա: Դե արդեն պարզ է, թե որտեղից այստեղ այսքան էներգիա և ջերմություն: Այս անգամ միացա ճամբարականներին ծիրանահավաքին, ի տարբերություն համառ թթենու` ծիրանը հյուրասեր գտնվեց:

Ճամբարականները նախաճաշեցին և միասին բարձրացանք դասարան շախմատ խաղալու:

Խաղից հետո ճամբարականները դիմավորեցին վերապատրաստվող Սյուզաննա Դանիելյանին, ում հետ խոհանոցում պետք է պատրաստեին համեղ թխվածքաբլիթներ: Արդեն գիտեք մեր ճամբարականների խոհանոցային հմտությունների մասին. արագ հասկանում են իրենց անելիքը և արագ-արագ անցնում գործի, միասին գլուխ են բերում աշխատանքը և վայելում պտուղները:

Առավել մանրամասն` Սյուզաննա Դանիելյանի բլոգում:

Եկավ մյուս ամենասիրելի պահը` լողավազա՜ն: Իդեպ այսօր խմբում կային նորեկներ, ովքեր ճամբարի պատասխանատու Սուսաննա Հայրապետյանի շնորհիվ շատ արագ ինտեգրվում էին և ընկերանում մյուսների հետ:

Ահա ճամբարականների առօրյայի մի փոքրիկ մասը:

Նրանցից յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի և ամեն օր բացահայտում ես նրանց մի կողմից:

Оставьте комментарий