Рубрика: Վերլուծություններ, Ինքնակրթություն

ՇԱՀՐԻԶԱԴԵ: ՀԱՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԿԱՄԻ

Мужчины без женщин - ГБУК г. Москвы "ЦБС ЦАО"

«Շահրիզադե»ն Հարուկի Մուրակամիի «Տղամարդիկ առանց կանանց» ժողովածուի պատմվածքներից է: Գրքի թեման նույնքան կարևոր է, որքան կյանքն ինքնին: Հեղինակը ուսումնասիրում է տղամարդկանց մենության վիճակն ու հետևանքները ժողովածուի տարբեր պատմվածքներում:

Շահրիզադե անունով մի կին ժամանում է սիրեցյալի մոտ, սիրելի բառը այստեղ ավելորդ է օգտագործել: Նրանց միջև գոյություն ունեն միայն ինտիմ հարաբերություններ, հանդիպումներ: Շահրիզադեն ամուսնացած կին է, ունի երկու երեխա և չի պատրաստվում բաժանվել ամուսնուց, ուստի նա բավականաչափ գոհ է Հաբարայի հետ շաբաթական հանդիպումներից:

Читать далее «ՇԱՀՐԻԶԱԴԵ: ՀԱՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԿԱՄԻ»
Рубрика: Վերլուծություններ, Ինքնակրթություն

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ «ՍԻԴՀԱՐԹԱ»

A Reader's Perspective on Siddhartha – Herman Hesse – Youth Time Magazine

Սյուժեն պատմում է մի երիտասարդի՝ Սիդհարթայի մասին, ով, իրականում, պետք է հանգիստ ու խաղաղ լինի, բայց նա իրեն այդպիսին չի զգում: Վաղ տարիքից Սիդհարթային սիրում էին բոլորը. բրահմանայի որդին, ինչպես սովորաբար ասում են, աստվածների սիրելին էր, նա ուներ հաջողություն ամեն ինչում և իրեն վեր էր դասում մյուսներից: Բայց վաղ տարիքից նա փնտրում էր իր սեփական հոգևոր ուղին:

Ինձ դուր եկավ այն գաղափարը, որ ուրիշների ուսմունքներն ավելորդ են, դրանք միայն հիմք կստեղծեն մարդու համար և կարող են խոչընդոտ հանդիսանալ «ամեն ինչ» ինքնուրույն հասկանալու ճանապարհին:

Читать далее «ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ «ՍԻԴՀԱՐԹԱ»»
Рубрика: Նախագծեր

ԲՆՈՒԹՅԱՆ ՍԵԲԱՍՏԱՑԻԱԿԱՆ, ԿԵՆԱՐԱՐ ՈՒԺԸ

Անվանումը (վերնագիրը)` ԲՆՈՒԹՅԱՆ ՍԵԲԱՍՏԱՑԻԱԿԱՆ, ԿԵՆԱՐԱՐ ՈՒԺԸ

Նախատեսված է Կրթահամալիրի տարատարիք սովորողների համար

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի սովորողներ

Իրականացման տևողությունը ՝անժամկետ

Նպատակը ՝

Կրթահամալիրյան ճամփորդությունները դարձնել էլ ավելի օգտակար և շահավետ,

Читать далее «ԲՆՈՒԹՅԱՆ ՍԵԲԱՍՏԱՑԻԱԿԱՆ, ԿԵՆԱՐԱՐ ՈՒԺԸ»
Рубрика: Վերլուծություններ, Ինքնակրթություն

ՓՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ

orwell1

Օրուելի կարճ, գրեթե վավերագրական պատմությունը Բիրմայում ծառայության ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին է:  Այսպիսով, պատմության հեղինակը ժամանակին որպես ոստիկան ծառայել է անգլիական գաղութում: Զարմանալիորեն, սա այն սակավաթիվ պատմություններից մեկն է, որը ցույց է տալիս, որ սպիտակ մարդը հոգ էր տանում բնիկների կարծիքի մասին: Բացի այդ, չնայած պատմությունն ինքնին փոքր է, այն շատ բան է պատմում բիրմինյանների և նրանց ապրելակերպի մասին, երբ մարդու կյանքն ավելի ցածր է, քան փղի կյանքը:

Читать далее «ՓՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ»
Рубрика: Վերլուծություններ

ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ: ՋՈՐՋ ՊՈՅԱ

Հետաքրքիր հոդված է: Համամիտ եմ հեղինակի այն կարծիքի հետ, որ երիտասարդությանը հարկ է մտածել սովորեցնել, բայց ինչու’ միայն մաթեմատիկան, առհասարակ դպրոցում ուսուցանվող բոլոր առարկաները պետք է սովորեցնեն մտածել` կլինի դա գրականություն, պատմություն թե քիմիա:

Читать далее «ՈՒՍՈՒՑՄԱՆ, ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ: ՋՈՐՋ ՊՈՅԱ»
Рубрика: Մուտքի ճամբար

ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՄԵԿ ԱՄՍՎԱ ՄՏՈՐՈՒՄ-ԱՄՓՈՓՈՒՄ

Մուտքի ճամբար /02.07.21/

Այսօր հարազատ դարձած կրթահամալիրում Մուտքի ճամբարի վերջին օրն է. ավարտվեց նաև այն շրջափուլը, որն ինձ մղեց կյանքի բոլորովին նոր փուլ: Այստեղ դարձյալ ճանապարհին կանգնած եմ ես, բայց արդեն վերափոխված` առանց արհեստածին կաղապարների: Չգիտեմ` մենք ենք մեզ համար ստեղծում այդ կաղապարները, թե այն միջավայրը, որտեղ ապրում ենք: Հավանաբար երկուստեք. միջավայրը նպաստում է դրան, իսկ մենք լուռ ենթարկվում: Ինչ-որ տեղ հեշտ է այդպես. ավելի քիչ ենք մտածում, ավելի քիչ ենք սովորում, ավելի քիչ էներգիա ծախսում, այդպես պատասխանատվության ավելի քիչ բաժին ենք ստանձնում, բայց միշտ մնում ենք մի տեղում կանգնած: Եթե ցանկանում ես փոխել շուրջդ ինչ-որ բան, պետք է սկսես հենց քեզանից:

Читать далее «ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՄԵԿ ԱՄՍՎԱ ՄՏՈՐՈՒՄ-ԱՄՓՈՓՈՒՄ»
Рубрика: Վերլուծություններ

ՄԵՆՈՒԹՅՈՒՆ: ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ

Մենություն». Գի դը Մոպասան

Պատմությունը գրված է հիանալի լեզվով: Այն անտարբեր չի թողնում ընթերցողին: Նրանից հետո տխրության և կարոտի մի փոքր հետք է մնում: Դա պայմանավորված է նրանով, որ շատ առումներով պարզապես անհնար է չհամաձայնել հեղինակի հետ: Ընդհանրապես, թեման, որը Մոպասանը բարձրացնում է իր պատմության մեջ, շատ փիլիսոփայական և լուրջ է: Կարելի էր պատմությունը անվանել հոռետեսական խոստովանություն: Հեղինակը խոսում է միայնության մասին` այն համընդհանուր մենության մասին, որով մենք ծնվում, ապրում և մեռնում ենք, և որի մասին մենք ապարդյուն փորձում ենք մոռանալ սիրելիի գրկում, ծնողների, երեխաների, ընկերների հետ շփման մեջ:

Читать далее «ՄԵՆՈՒԹՅՈՒՆ: ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ»
Рубрика: Վերլուծություններ

ԿԱՖԿԱ:ԿԱՄՈՒՐՋԸ

Կաֆկայի «Կամուրջը» ստեղծագործությունն ընթերցելիս հասկանում ես, որ հեղինակը փոքր ծավալի մեջ ներդրել է մեծ իմաստ ու գաղափար։ Այս պատմվածքը կարելի է դիտարկել նույնիսկ առակ-պատմվածքի տեսանկյունից, որտեղ կամուրջն անձավորվում է և ունի այլաբանական իմաստ։ Այստեղ, կարծում եմ, կամուրջը վստահության, կապի, միայնության խորհրդանիշն է.կարելի՞ է արդյոք վստահել առաջին հանդիպած մարդուն կամ անհրաժե՞շտ է արդյոք, անծանոթը ճիշտ կընդունի՞ վստահությունդ, թե կհամարի թուլության նշան և կօգտագործի քո դեմ՝ գլորելով քեզ անդունդը…հարցեր, որոնք պտտվում են գլխումդ ստեղծագործությունն ընթերցելիս։

Читать далее «ԿԱՖԿԱ:ԿԱՄՈՒՐՋԸ»
Рубрика: Մուտքի ճամբար

ՃԱՄԲԱՐԸ, ՄԵՆՔ ՈՒ ՄԱՇԱՆ

Մուտքի ճամբար /01.07.2021/

Բնության հետ ընկերությունը կյանքի ճիշտ ճանապարհն է, իսկ սեբաստացիները ճիշտ ճանապարհն են բռնել` ամենօրյա խնամք հատկացնելով բնությանը: Օրը դարձյալ սկսում ենք պարտիզապուրակային մաքրման աշխատանքներով, մաքրում ենք տարածքը, ազատում ենք խաղողի վազերը ավելորդ մոլախոտերից, գեղեցկացնում ենք շրջակայքը և հաճույք ստանում:

Читать далее «ՃԱՄԲԱՐԸ, ՄԵՆՔ ՈՒ ՄԱՇԱՆ»