Рубрика: Վերլուծություններ

ԴԵՂԻՆ ԾԱՂԻԿԸ: ԽՈՒԼԻՈ ԿՈՐՏԱՍԱՐ

Ընթերցելով Խուլիո Կորտասարի «Դեղին ծաղիկը»`առաջին միտքը, որ ծագեց անմահության, կյանքի շարունակականության գաղափարն էր. տպավորություն ստեղծվեց, որ հերոսի` անմահության վերաբերյալ վարկածը, իր շարունակությունն է մեկ այլ անձի մեջ, որը տվյալ դեպքում Լյուկն էր, ով պատահաբար մտավ հերոսի կյանք, վերակենդանացրեց նրա մանկության հիշողություններն ու ենթագիտակցության խորքում մնացած հույսերը: Առօրյա երկխոսությունների, մանրամասների միջոցով բացահայտվում է հերոսի հոգու ներքին վիճակը, կյանքի ամբողջական պատկերը: Նա ավելի լավ է ճանաչում այս տղային և նկատում է, որ իր կյանքը զարգանում է՝ ինչ-որ իմաստով կրկնելով իր իսկ անհաջող կյանքի բոլոր հանգրվանները: Նրանք իրենց բնույթով շատ նման են: Պատմողը սկսում է հոգ տանել տղայի մասին և փորձում է թողնել, որ նրա կյանքը այլ ճանապարհ անցնի, փորձում է ոչնչացնել այս ողբերգական նախասահմանվածությունը, սակայն լյարդի հիվանդությունը խլում է Լյուկի կյանքը: Վերջում հայտնվում է դեղին ծաղիկը, որը նոր մտորումերի տեղիք է տալիս հերոսին, սկսում է մտածել անէության մասին: Ավելի վատ բան չկա, քան ապրել կյանքն ու գիտակցել ապրածի անարժեքությունը, անձնական տապալումը:

Оставьте комментарий